Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում, գոհունակություն է հայտնել Ալյասկայում կայացած բանակցությունների արդյունքներից, հույս հայտնելով, որ դրանք կնպաստեն ՈՒկրաինայում ճգնաժամի շուտափույթ լուծմանը։ Փեզեշքիանը կողմ է արտահայտվել «3+3» երկխոսության ձևաչափին՝ Իրանի և Ռուսաստանի մասնակցությամբ, որպես կովկասյան տարածաշրջանում խնդիրների լուծման ավելի արդյունավետ մեխանիզմ։               
 

Ի պատիվ Ձանետիի

Ի պատիվ Ձանետիի
28.04.2015 | 11:37

Իտալական «Ինտերի» սեփականատեր Էրիկ Տոխիրը հայտարարել է, որ, ի պատիվ թիմի նախկին ավագ Խավիեր Ձանետիի, շրջանառությունից հանվում է 4 համարի մարզաշապիկը, որով արգենտինացին հանդես է եկել երկար տարիներ` բարձր պահելով միլանյան ակումբի համբավը: Ձանետին, ով ներկայումս ակումբի փոխնախագահն է, «Ինտերի» կազմում մրցելույթներ է ունեցել 1995-2014 թվականներին` այդ ընթացքում անցկացնելով ավելի քան վեց հարյուր խաղ: Նրա մասնակցությամբ ակումբը տեր է դարձել տասնվեց տիտղոսի: Թիմը մեկական անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, ՈՒԵՖԱ-ի գավաթում, աշխարհի ակումբային առաջնությունում, չորսական անգամ նվաճել է Իտալիայի գավաթն ու սուպերգավաթը, հինգ անգամ հռչակվել երկրի չեմպիոն:
Ասենք, որ շրջանառությունից մարզաշապիկներ հանելը համաշխարհային սպորտում բավական ակտիվորեն կիրառվող պրակտիկա է: Զորօրինակ, Խորհրդային Միությունում հավաքականից ու ԲԿՄԱ մարզական ակումբից շրջանառությունից հանվեց Վալերի Խառլամովի 17 համարի մարզաշապիկն այն բանից հետո, երբ լեգենդար հոկեյիստը ավտովթարի զոհ դարձավ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 685

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ